
« Օդակարգավորիչ համակարգի խափանման դեպքում միկրոավտոբուսներին արգելվում է երթուղի դուրս գալ».
Թբիլիսիիում օդակարգավորիչ համակարգի շարքից դուրս գալու պատճառով 70 միկրոավտոբուսի արգելել են ուղեգիծ դուրս գալ: Այս մասին ասված է «Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերության այսօր տարածած հայտարարության մեջ: Ընկերությունը հուլիսի 20-ից ավելացնում է մոնիտորինգի խմբերը իր վերահսկողության տակ գտնվող բոլոր ավտոպարկերում:
Երթուղային յուրաքանչյուր տաքսի կանցնի տեխնիկական զննում, իսկ եթե պարզվի, որ խնդիրներ կան օդակարգավորիչ համակարգի հետ, ապա մեքենային խստիվ կարգելվի երթուղի դուրս գալ: Մոնիտորինգի վերջին արդյունքների համաձայն` նման խնդիր ունի շուրջ 70 միկրոավտոբուս: Բացի այդ, մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ 66 վարորդ ուղևորներին տեղափոխելու ժամանակ միտումնավոր չի միացնում օդակարգավորիչ համակարգը:
10 վարորդի նկատմամբ կիրառվել է համապատասխան պատժամիջոց. նրանք 10 օր զրկված են միկրոավտոբուսը վարելու իրավունքից: Տեխնիկական ստուգումները պարբերաբար կանցկացվեն ամռվա ընթացքում` ասված է հայտարարության մեջ: