Օգոստոսյան պատերազմից անցել է 8 տարի

AppleMark

Օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից 8 տարի է անցել: Զինված բախումների հետևանքով զոհվեց Վրաստանի 228 խաղաղ բնակիչ, 170 զինվորական, 14 ոստիկան, 8 զինծառայող համարվում է անհետ կորած: 150 հազար բնակիչներ ստիպված լքեցին իրենց տները: Ամենալուրջ բախումը տեղի ունեցավ օգոստոսի 1-ին, որի զոհ դարձավ Հարավային Օսիայի 6 բնակիչ, իսկ օգոստոսի 8-ին, մինչ Պեկինում ընթանում էին Օլիմպիական խաղերը, սկսվեցին զինված գործողությունները, որոնք հնարավոր եղավ դադարեցնել միայն Ֆրանիասյի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջամտությունից հետո, ով օգոստոսի 12-ին, խորհրդակցելով ռուսական կոմղի հետ, Թբիլիսի բերեց 6 կետից կազմված խաղաղության պլան: Բացի Սարկոզիից, Թբիլիսի ժամանեցին նաև Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, իսկ օգոստոսի 15-ին Վրաստանում էր ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը:

Օգոստոսի 26-ին Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Հոկտեմբերի 1-ից, հակամարտության գոտում սկսվեց Եվրամիության դիտորդների հսկողությունը: Պատերազմի հետևանքով Վրաստանը ըստ էության վերջնականապես կորցրեց ԽՍՀՄ շրջանում ունեցած տարածքի 12 տոկոսի նկատմամբ վերահսկողությունը:

Թողնել պատասխան