Օգոստոսի 13-ից մեկնարկում է զինվորական պարտադիր ծառայության աշնանային զորակոչը: Այս տարի շուրջ 1800 նորակոչիկ կզորակոչվի զինված ուժեր:
Հատուկ կարգապահական ծառայություններում՝ 1395, ՆԳՆ-ի ռազմականացված ստորաբաժանումներում՝ 1370, իսկ պետական հաստատությունների հատուկ պահպանման ծառայությունում 200 նորակոչիկ կզորակոչվի:
Աշնանային զորակոչը կշարունակվի մինչև դեկտեմբերի 29-ը:
Տեղեկացնենք նաև, որ 2019 թվականի հունվարի 1-ից ուժի կմտնեն օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն նորակոչիկին բանակի փոխարեն կառաջարկվի ծառայել հրշեջ-փրկարարական ծառայությունում: