
Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունների օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ) ուղիղ հեռարձակմամբ տեղի կունենա ձայների հաշվարկը:
Այս մասին լրագրողներին հայտարարել է ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիան: Նրա խոսքով` դա արվում է, որպեսզի հասարակությունը տեսնի, թե ԿԸՀ-ը որքան ճշգրիտ ու օբյեկտիվ հաշվարկ է իրականացնում: «Յուրաքանչյուր մարդ ինտերնետի, ԿԸՀ-ի կայքի ու սոցիալական ցանցերի միջոցով կարող է հետևել ձայների հաշվարկի գործընթացին», -ասել է Թամար Ժվանիան: