
Թբիլիսիում Քուռ գետն ընկած շանը փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ կարողացել են դուրս բերել։ Imedinews-ի տեղեկությամբ, դեպքի մասին հաղորդագրություն էր ստացել Թբիլիսիի կենդանիների պաշտպանության ծառայությունը։
Փրկարարական աշխատանքները մոտ մեկ ժամ են տևել: Շանը փրկել է Ռատի Մամուկաշվիլին: Շունը տեղափոխվել է կենդանիների ապաստան: