Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը տեղեկացնում է, որ այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսված Թուրքիայի հանրապետության փոխվարչապետ Մեհմեթ Շիմշիկի և Կենտրոնական բանկի կառավարիչ Մուրաթ Չեթինքիայի, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարար Միհաթ Զեիբեքչիի հետ: Քումսիշվիլին նաև կհանդիպի Թուրքիայի տրանսպորտի, ծովային հարցերի և կապի նախարար Ահմեթ Արսլանի և գյուղատնտեսության նախարար Ահմեթ Էսրեֆ Ֆակիբաբայի հետ:
Գերատեսչության փոխանցմամբ` հանդիպումներում կքննարկվեն Վրաստանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտի, ինչպես նաև լոգիստիկայի ոլորտներում համագործակցությանը վերաբերյալ կարևոր հարցեր: