Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան հայտարարել է՝ իշխանությունները փորձում են խորհրդարանը Քութայիսիից տեղափոխել Թբիլիսի:
Մելիան նշել է, որ սահմանադրության բարեփոխումների փաթեթում երկրի օրենսդիր մարմնի վայրի մասին սահմանում չկա, ինչը նշանակում է, որ իշխող «Վրացական երազանք»-ը այն պատրաստվում է տեղափոխել մայրաքաղաք։
«Ամեն ինչ ցույց է տալիս, որ իշխանությունները պատրաստվում են իրականացնել դա։ Ժամանակի ընթացքում միայն խորհրդարանի շենքը կմնա այս քաղաքում: Կարծում եմ, որ քաղաքական կենտրոնը պետք է մնա Քութայիսիիում»,- հայտարարել է Նիկա Մելիան:
Հիշեցնենք՝ երկրի օրենսդիրները սկսել են Քութայիսիիում աշխատել դեռ Միխեիլ Սահակաշվիլիի իշխանության տարիներին։ Գալով իշխանության՝ «Վրացական երազանք»-ը բազմիցս է հանդես եկել դրա դեմ։