Անչափահասների սպանության գործով հանձնաժողովը խոսում է դատական սխալների մասին

Խորավայի փողոցում անչափահասների սպանության գործով խորհրդարանում ստեղծված քննչական հանձնաժողովի անդամ Օթար Կախիձեն հայտարարել է, որ նիստերում վերհանվել են մի շարք դատական լուրջ սխալներ։

«Քննչական հանձնաժողովը շարունակում է ականատեսների և վկաների հարցաքննությունը: Այս անգամ մենք կաշխատենք երեք անդամներով, ինչը նշանակում է ոչ հանրային ֆորմատով հարցազրույց: Հանձնաժողովի խնդիրն է ձեռք բերել առավելագույն տեղեկատվություն: Չնայած այն բանին, որ շատ ժամանակ է անցել, բոլոր միջոցները ձեռնարկում ենք, այդ թվում հոգեբանների աջակցությունը, որպեսզի անչափահասներից ստանանք այն տեղեկությունը, որը կարևոր է ճշմարտությունը պարզելու համար»,-interpressnews-ի փոխանցմամբ, հայտարարել է Օթար Կախիձեն:

Վերջինս նաև նշել է, որ հանձնաժողովի կողմից արձանագրած դատական համակարգի սխալները տեղ են գտնելու հաշվետվությունում։

Նկատենք, որ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվել է անչափահասների սպանության գործով Թբիլիսիի քաղաքային դատարանի աղմկահարույց որոշումից հետո, երբ բողոքի բազմամարդ ակցիաներ սկսվեցին մայրաքաղաքում։

Թողնել պատասխան