Նախընտրական քարոզարշավի մեկնարկից հետո մեկ ու կես ամսվա ընթացքում կուսակցություններն ընդհանուր հաշվարկով ծախսել են 4 667 091 լարի: Ինչպես «ИнтерпрессНьюс»-ին հաղորդել են կուսակցությունների ֆինանսական գործունեության մոնիտորինգի ծառայությունից, կուսակցություններն օրենքի պահանջին համապատասխան արդեն երկու անգամ ներկայացրել են նախընտրական ծախսերի երեքշաբաթյա տվյալները:
Ներկայացված տվյալների համաձայն՝ հունիսի 8-ից 19-ն ընկած վեց շաբաթների ընթացքում «Վրացական երազանքը» ծախսել է 1 344 959, Պաատա Բուրճուլաձեի «Պետություն և ժողովուրդը»՝ 1 260 465 լարի, «Միացյալ ազգային շարժումը»՝ 391 070 լարի, «Ազատ դեմոկրատները»՝ 258 849 լարի, «Հայրենասերների ալյանսը»՝ 255 426 լարի, «Միացյալ ժողովրդավարական շարժումը»՝ 221 731 լարի, «Նոր Վրաստան»-ը՝ 184 650 լարի, «Գիրչի» (Կոն) նոր քաղաքական կենտրոնը՝ 131 482 լարի, «Ազգային ֆորումը»՝ 117 573 լարի, «Պահպանողական» կուսակցությունը՝ 64 646 լարի, «Հանրապետական» կուսակցությունը՝ 61 725 լարի, «Լեյբորիստական» կուսակցությունը՝ 119 210 լարի, «Նոր աջերը»՝ 727 իսկ «Ձախ ալյանսը» ՝ 507 լարի:
Գումարի մեծ մասը ծախսվել է գովազդի տեղադրման, աշխատուժի վարձատրման և գործուղումների վրա: