1991 թվականի դեկտեմբերի 22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում սկսվեց եւ շուրջ 15 օր տևեց զինված հակամարտությունը, որը պատմության մեջ մտավ Թբիլիսիի պատերազմ անվանումով։ Զինված առճակատումը ավարտվեց օրինական ընտրված նախագահ Զվիադ Գամսախուրդիայի իշխանության տապալմամբ։
Քաղաքացիական պատերազմը խլեց 113 մարդու կյանք, իսկ Թբիլիսիի կենտրոնական մի շարք հատվածներ գրեթե ամբողջությամբ հրդեհվեցին ու ավերվեցին` երկիրը հայտնվեց տնտեսական ճգնաժամի ու քաոսի շրջափուլում։ Գամսախուրդիան ղեկավարեց ընդամենը մի քանի ամիս։ Ընդդիմությունը Զվիադ Գամսախուրդիային մեղադրում էր ազատ արտահայտվելու իրավունքից զրկելու և այլախոհներին հետապնդելու մեջ։
Ալիք մեդիան թեմայի վերաբերյալ նոր նախագիծ է սկսում։ Առաջիկայում կներկայացնենք քաղաքացիական պատերազմին մասնակից և այդ ժամանակաշրջանում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց հիշողությունները: