Թբիլիսիի քաղաքապետարանի առջև «Միացյալ ազգային շարժման» կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքոմ ձերբակալվածների թիվը հասել է 13-ի:Այս մասին տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությունը: Ըստ պաշտոնակն հայտարարության՝ հետաքննություն է սկսվել վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 173-րդ եւ 166-րդ Հոդվածներով: Թբիլիսիի քաղաքապետարանի առջեւ կազմակերպված ակցիան արդեն ավարտվել է:
Հիշեցնենք, «Միացյալ ազգային շարժումը» եւ վերջերս ստեղծված համակարգող խորհուրդը Թբիլիսիի քաղաքապետարանի առջեւ ակցիա էին կազմակերպել:
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան թեմայի վերաբերյալ հատուկ հայտարարություն է արել.
«Կառավարությունը հիմարությունների եւ հանցագործությունների շարք է թույլ տալիս, այսօր հերթական հանցագործությունն արեց, երբ պետական կազմակերպության դռները փակեց եւ կենդանի պատ ստեղծեց ոստիկանների միջոցով, ոստիկանները ապօրինի հանձնարարություն են կատարում:» հայտարարել է Նիկա Մելիան:
Հիշեցնենք, բողոքի ակցիաների շարքը մեկնարկել է փետրվարի 10-ին, փետրվարի 9-ին ստեղծվել է 8 կուսակցությունից, տարբեր կազմակերպություններից, ուսանողներից եւ հանրությանը ծանոթ դեմքերից կազմված համակարգող խորհուրդ: