Վարորդական իրավունքների քննությունները քաղաքային երթևեկության մեջ կմեկնարկեն 2018 թվականի առաջին կեսից: Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, նախագծման աշխատանքներն ավարտված են, այս փուլում տարվում է իրականացման համար նախապատրաստական աշխատանքներ: Տեղեկացնում է Interpressnews.ge-ն:
«Մենք հանգամանորեն ուսումնասիրել ենք ինչպես եվրոպական, այնպես էլ այլ զարգացած երկրների փորձը: Փորձի փոխանակման նպատակով համագործակցում ենք մի շարք միջազգային կազմակերպությունների հետ»,- տեղեկացնում են ներքին գործերի նախարարությունից:
Հիշեցնենք, Ռուսթավիի ավագանու կողմից հունիս ամսվա ընթացքում ընտրվել և հաստատվել են այն փողոցները, որտեղ պետք է անցկացվեն վարորդական պրակտիկ քննությունները: