Քաղաքական գործիչները արձագանքում են «NDI»-ի հետազոտությանը

Հուլիսի 29-ին հրապարակվել է ամերիկյան Ազգային ժողովրդավարության ինստիտուտի` «NDI»-ի, Վրաստանում իրականացված հետազոտության արդյունքների քաղաքական մասը: Վրաստանի քաղաքական շրջանակներում «NDI»-ի վերաբերյալ հակասական ընկալումներ կան: Որոշ խմբեր վստահում են կազմակերպության կանխատեսումներին, մինչդեռ որոշները` դրանց թերահավատորեն են մոտենում:

კვირიკ

Այսպես Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, անրադառնալով «NDI»-ի հետազոտությանը նշել է. «Ցավոք չեմ ծանոթացել հետազոտության արդյունքներին, բայց հետազոտությանը բավականին թերահավատորեն եմ վերաբերվում, քանի որ անցյալում նրանց կատարած կանխատեսումները իրականությանը չեն համապատասխանել»: Վարչապետը վստահեցրել է, որ «Վրացական երազանքը» հաղթելու է ընտրություններում անհամեմատ մեծ առավելությամբ: Ավելի վաղ՝ ապրիլի 15 ին, Կվիրիկաշվիլին նշել էր, որ հնարավոր է հետազոտություն իրականացնող ընկերությունները այդ ոլորտում բավականին մասնագիտացված չեն:

10626604Իր հերթին փոխվարչապետը, անրադառնալով այս կազմակերպության կողմից իրականացված նախորդ հետազոտությանը ասել է, որ «NDI»-ի հետազոտություններին լուրջ վերաբերվել չի կարելի. «Պետք է ասել, որ այն աշխատում է կոնկրետ կուսակցության՝ մասնավորապես Միացյալ ազգային շարժում կուսակցության շահերից ելնելով»:

download«Վրացական երազանք, ժողովրդավարական Վրաստան» խմբակցության գործադիր տնօրեն Իրակլի Կոբախիձեն ևս խոսել է հրապարակման մասին. «Մենք անց ենք կացրել մեր հետազոտությունը, ըստ որի մեր աջակիցների թվաքանակը մի քանի անգամ գերազանցում է «Միացյալ ազգային շարժման» աջակիցներին»,— ասել է Կոբախիձեն:

 

davit_narmania_kampania_Հուլիսի 29-ին «NDI»-ի հետազոտության արդյունքների մասին իր թերահավատությունն է հայտնել նաև Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան: Նա վստահեցրել է, որ օգոստոսի 8-ին, ընտրողները կքվեարկեն իրական գործ անող խմբի օգտին:

fofxadzeՎրաստանի խորհրդարանական մեծամասնության պատգամավոր  Գեդևան Փոփխաձեն հուլիսի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում համեմատել է «NDI»-ի կանխատեսումները, ֆուտբոլիստ Պելեի կանխատեսման հետ. «Երբ Պելեն կանխատեսում է անում, թե ինչ որ խումբ պետք է հաղթի առաջնությունը, տեղի  է ունենում ընդհակառակը, այդպիսին է ավանդույթը: Ճիշտ այդ սկզբունքով է գործում նաև NDI-ի հետազոտությունը, նրա կանխատեսումները երբեւէ իրականություն չեն դառնում»:

sharashenidze-tornike_5e437Զուգահեռաբար, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները քննարկում են հետազոտության արդյունքները, առանց կասկածի տակ դնելու դրա իրավացիությունը: Վրաստանի` Հանրային կապերի ինստիտուտի միջազգային հարաբերությունների ծրագրի ղեկավար Թոռնիկե Շարաշենիձեն հուլիսի 27-ին` անդրադառնալով վերոնշյալ թեմային նշել է.«Նորմալ չէ, երբ  թերահավատորեն ես նայում «NDI»-ի և «IRI»-ի՝ ամերիկյան 2 հեղինակավոր կուսակցությանը կից կառույցների հետազոտություններին»:

MECHIAURI«NDI»-ի արդյունքներին է անրադարձել նաև «Միացյալ վրաստան» կուսակցության անդամ Թամազ Մեճիաուրին.«Ելնելով այն իրողությունից, որ մեր կուսակցությունը չի երևում հետազոտության ցուցակներում կարելի է հստակ ասել, որ  հետազոտությունը կեղծված է: Այն աշխատում է ներկայացնելով «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շահերը»,- հայտարարել է Մեճիաուրին:

Ամերիկայի ձայնի փոխանցմամբ, Վրաստանում «NDI»-ի տնօրենը` Լորա Տորոնտոնը, ապրիլի 14-ին հայտարարել էր, թե նրան քաջ հայտնի է կառավարության որոշ անդամների թերահավատ մոտեցումը Ազգային ժողովրդավարության ինստիտուտի իրականացրած հետազոտությունների վերաբերյալ: Նրա խոսքերով, իր ղեկավարած կառույցը նպատակ ունի տեղեկություններ տալ կառավարությանը Վրաստանում առկա իրավիճակի վերաբերյալ: Բացի այդ, Տորոնտոն նշել է, որ «NDI»-ը համագործակցում է կառավարության անդամների հետ և նրանք բարձր են գնահատում այս կառույցի աշխատանքը: Տորոնտոնը նաեւ նշել է, որ ելնելով ստացված արդյունքներից՝ շատ դժվար է կանխատեսել, թե ով կհաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

Ամփոփելով «NDI»-ի հետազոտության վերաբերյալ արձագանքները ստանում ենք հետեւյալ պատկերը: Հետազոտության արդյունքներին թերահավատությամբ  են վերաբերվում հիմնականում իշխող կուսակցության անդամները՝ համարելով այն «Միացյալ ազգային շարժման» շահերն արտացոլող հրապարակում, մինչդեռ «Միացյալ ազգային շարժման» անդամները հետազոտության անկողմնակալությունը կասկածի տակ չեն առնում:

Թողնել պատասխան