
Վրաստանում փրկարարներն արդեն 2-րդ օրն է փորձում են հասնել Կազբեգի լեռան 4,9 հազար մետր բարձրության վրա մահացած բելգիացի լեռնագնացին: Այս մասին ասվում է Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տարածած հաղորդագրությունում:
Գործողությունը բարդացնում են եղանակային պայմանները․ ձյան պատճառով փրկարարական ուղղաթիռը չի կարողանում վայրէջք կատարել նշված բարձրության վրա:
Հիշեցնենք, ապրիլի 5-ին «112» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կազբեգի բարձրացած խմբի բելգիացի լեռնագնացը ընկել է և տեղում մահացել:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը տեղեկացնում է, որ խմբի երկու անդամները տեղափոխվել են անվտանգ վայր, գտնվում են 3,6 հազար մետր բարձրության վրա: Նրանցից մեկը կարողացել է ինքնուրույն իջնել:
Լեռնագնացի մահվան հետ կապված Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով, ինչը ենթադրում է մինչեւ 5 տարի ազատազրկում: