«Գեդևան Փոփխաձեն խորը վիրավորանք է հասցրել իր թիմակիցներին՝ դա անելով կրոնական թեմայի շուրջ շահարկմամբ»,-նման հայտարարություն է արել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Նշենք, որ «Վրացական երազանք»-ի անդամ Գեդևան Փոփխաձեն Վրաստանի Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդում Նինիա Կակաբաձեի ընտրվելու պատճառով լքել է խորհրդարանական մեծամասնությունը:
Կոբախիձեի խոսքով, վերջին ժամանակներում մի քանի տհաճ փաստեր են եղել, չնայած, «իշխող թիմում տարաձայնություններ չկան:
«Խորհրդարանական մեծամասնությունը շարունակում է իր աշխատանքը։ Մի քանի անդուր դեպք է գրանցվել, այդ թվում Փոփխաձեի կողմից: Ցավոք, Փոփխաձեն խորը վիրավորանք է հասցրել իր թիմակիցներին և դա արել է կրոնական թեմայի շահարկմամբ: Մենք քննարկում ենք նման դեպքերը և վստահ ենք, որ հետագայում դրանք չեն կրկնվի»,-հայտարարել է Կոբախիձեն: