Վրաստանի կառավարության եւ Թրամփի ապագա թիմի հետ պաշտոնական հանդիպում դեռևս տեղի ունեցել: Նշված թեմայի շուրջ գրում է «Ամերիկայի ձայն»-ի վրաստանյան ծառայությունը: Դոնալդ Թրամփի երդման արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին, որով նա կստանձնի Միացյալ նահանգների նախագահի պարտականությունները: Մինչ Թրամփն ընտրում է իր ապագա վարչակազմի անդամներին: Այս գործում, ըստ փորձագետների՝ ամենակարեւորն ու պատասխանատուն պետքարտուղարի պաշտոնի ընտրությունն է։ Թրամփը խոսում է նաև որոշ երկրների, այդ թվում Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: Փորձագետ Մայքլ Չեչիրեն ասում է, որ Վրաստանը այս ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկի:
«Թրամփի ապագա վարչակազմը լավ ծանոթ չէ Ամերիկայի արտաքին քաղաքականության նորմերին» ,- հայտարարել է փորձագետը: Նրա կարծիքով՝ այս պատճառով է, որ ԱՄՆ նոր նախագահականում այնպիսի աշխատակիցներ կլինեն, ովքեր քաղաքականությունից հեռու են այսօր, նրանք գործ անել կսովորեն ընթացքում:
«Կարծում եմ Թրամփին պետք է հնարավորություն տալ եւ տեսնել, թե ինչ տեղի կունենա: Այս ընթացքում Վրաստանն իրեն պետք է իրեն ցույց տա Վաշինգտոնում»,- նշել է փորձագետը: «Ամերիկայի Ձայնի» վրաստանյան ծառայությունը գրում է, որ Ամերիկայի ապագա նախագահը դժվար կառավարելի հարաբերություններ կունենա, սրա հետ մեկտեղ, ստիպված կլինի բախվել շատ թե տեղական, թե միջազգային մարտահրավերների հետ: Չեչիրեն կարծում է, որ Վրաստանն ամեն ինչ պետք է անի՝ Թրամփի ապագա թիմակիցների հետ կապ հաստատելու համար: «Վրաստանը Վաշինգտոնում դեսպանատուն ունի, ունի լոբբիստներ, ընկերներ, որոնց հետ կարող է կապ ունենալ: Այսինքն Վրաստանը դրա համար ունի բոլոր ռեսուրսները»,- նշել է փորձագետը