Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշիլիի գլխավորած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում»-ը խորհրդարան մտնելու մասին դեևս որոշում չի կայացրել։ «News.ge լրատվականը հիշեցնում է, որ հոկտեմբերի 10- ին, երբ արդեն պարզ էին նախնական արդյունքները, «Միացյալ ազգային շարժման» որոշ անդամներ խոսում էին խորհրդարանի գործունեությունը բոյկոտելու մասին։ Իր հերթին, կուսակցության հիմադիր Միխեիլ Սահակաշվիլին իր թիմակիցներին Օդեսայից կոչ է արել չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին:
Քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլիի պնդմամբ, «Միացյալ ազգային շարժում»-ը պետք է մտնի խորհրդարան, քանի որ չունի այլ կերպ գործելու օբեկտիվ պատճառներ: Գոգոլավշիլիի խոսքերով, խորհրդարանի աշխատանքները բոյկոտելը կվնասի ոչ միայն երկրին ու խորհրդարանին, այլև հենց «Միացյալ ազգային շարժմանը»:
Քաղաքագետի կարծիքը կիսում է նաև Միջազգային հարաբերությունների հետազոտության հիմնադրամի ավագ գիտաշխատող Շոթա Ուտիաշվիլին։ Վերջինս ընդգծել է, որ ընդդիմադիրները ավելի լավ է շարունակեն գործունեությունը խորհրդարանում, քան գործընթացներին շարունակություն տան փողոցներում: «Վրաստանի ոչ մի քաղաքացի չի աջակցի խառնաշփոթին ու փողոցի քաղաքականությանը»,-Ուտիաշվիլիի խոսքերն է մեջբերում «news.ge» լրատվականը: