
Թբիլիսիում տոնական օրերին փողոցային առևտուրը կթույլատրվի։ Տեղեկատվությունը լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ հաստատել է նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Բոլոր շրջաններում փողոցային առևտրի համար համապատասխան վայրեր կառանձնացվեն, որպեսզի մարդիկ վաճառեն իրենց արտադրանքը։ Սա պետք է տեղի ունենա քաղաքակիրթ ձևով։ Փողոցային առևտուրը, սակայն կլինի միայն տոնական օրերին։ Համապատասխան ծառայությունները վերահսկողություն կիրականացնեն օրենքի շրջանակներում»,- հայտարարել է Կալաձեն։
Թբիլիսիում բացօթյա առևտուրը կթույլատրվի դեկտեմբերի 18-ից մինչև հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում։