Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը Վրաստան կվերադառնա փետրվարի 20-ին: Այս մասին տեղեկացնում է պատրիարքի հիմնադրամի ղեկավար Լաշա Ժվանիան, փոխանցում է «frontnews.ge»-ն:
Պատրիարքը փետրվարի 2-ին լեղապարկի վիրահատության նպատակով ժամանել էր Գերմանիա: Բեռլինի «Helios berlin bux» հիվանդանոցում տեղի է ունեցել Իլիա 2-րդի վիրահատությունը: Բժիշկների փոխանցմամբ պատրիարքն արդեն իրեն լավ է զգում: Այսօր պատրիարքին տեսակցության կգնա երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: