Վրաստանի կոմերցիոն բանկերում էլեկտրոնային համակարգով փոխանցումները փետրվարին կազմել են 94, 1 մլն. դոլար:
Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 17,9 %-ով ավել է: Տեղեկատվությունը հրապարակված է Վրաստանի կենտրոնական բանկի պաշտոնական էջում: Փոխանցումների ծավալով առաջատարը Ռուսաստանի դաշնությունն է: Այս տարվա փետրվարին ՌԴ-ից 30,3 մլն. դոլարի փոխանցում է կատարվել (21 %-ով ավել՝ 2016-ից): Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 10,2 մլն. դոլար (աճը՝ 16%): Հաջորդում են Հունաստանը, Իտալիան, Թուրքիան, Իսլայելը:
Վրաստանից արտերկիր ընթացիկ տարվա փետրվարին փոխանցվել է 14,6 մլն. դոլար, սա 8%-ով պակաս է նախորդ տարվանից: