Բացի ծրագրված հանդիպումները, ԱՄՆ-ի փոխնախագահը հանդիպում կունենա նաև Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների հետ: Ընդդիմությունը պատրաստվում է մի քանի հարց բարձրացնել՝ այդ թվում այնպիսի խնդիրներ, որոնք ըստ նրանց՝ վտանգ են ներկայացնում երկրի ժողովրդավարական զարգացման համար:
«Անվտանգության հարցեր, Ռուսաստանի հետ հարաբերություններ, ներքին ժողովրդավարություն, երկրի ժողովրդավարական զարգացում, հանդիպմանը մենք ուզում ենք քննարկել հենց այս հարցերը»,- ասել է «Եվրոպական Վրաստան»-ի անդամ Գիգի Ծերեթելին:
«Միացյալ ազգային շարժումը» պատրաստվում է ուշադրությունը սևեռել Միխեիլ Սահակաշվիլիի հարցի վրա, ում դեմ, ըստ ընդդիմադիր կուսակցության՝ Վրաստանի և Ուկրաինայի իշխանությունները համաձայնությամբ են գործում։ «Մենք շատ հարցեր ունենք՝ սկսած լրատվամիջոցների բազմակարծությունից, ավարտելով «Ռուսթավի 2»-ի պատմությամբ և բռնի սահմանադրական բարեփոխումներով: Մենք չենք կարող շրջանցել Սահակաշվիլիի հետ կատարվածը: Նրան ստիպել են լքել երկիրը, նրան հետապնդում են Վրաստանի օլիգարխիկ իշխանությունները, և այս ամենին միացավ նաև Ուկրաինայի օլիգարխիկ իշխանությունը»,- ասել է Ռոման Գոցիրիձեն:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում սպասում են ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսին: