Փարվանայի լեռնանցքում գիշերային ժամերին մեքենաների տեղաշարժն արգելվում է

Ուժեղ ձնաբքի և մերկասառույցի հետևանքով Փարվանայի լեռնանցքում երթևեկությունը սահմանափակվել է որոշ տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը:

Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա պետական նշանակության մայրուղու 94-ից մինչև 110 կմ հատվածում արգելվում է կցորդով, կիսակցորդով և 30-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Տրանսպորտային այլ միջոցների համար երթևեկությունը թույլատրվում է առավոտյան ժամը 08:00-ից մինչև երեկոյան 20:00-ն ընկած ժամանակահատվածում:

Թողնել պատասխան