Փարիզի համալսարանը Նուցա Մախվիլաձեի անվան կրթաթոշակ կսահմանի

Փարիզի ամերիկյան համալասարաը, որտեղ սովորում էր վրաց ուսանող Նուցա Մախվիլաձեն, նրա անվան կրթաթոշակ կսահմանի: 16938458_408941219458329_3694226579264217131_n18-ամյա Նուցան ՝ վրաստանյան հայտնի «Պրոֆիլ» հաղորդաշարի հաղորդավար Մայա Ասատիանիի միակ դուստրը, մահացել է նախորդ շաբաթ՝ Ֆրանիսայի կլինիկաներից մեկում: Ուսման նպատակով Ֆրանսիայում գտնվող աղջկա առողջական վիճակը կտրուկ վատացել էր՝ վիրուսային մենինգիտի պատճառով: Կլինիկա ուսանողուհուն տեղափոխել էին արդեն կոմայում, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Այն մասին, որ փարիզյան համալսարանը երիտասարդ աղջկա անվան կրթաթոշակ է սահմանելու, հայտնել է Մայա Ասատիանիի գործընկեր, «Ռուսթավի-2» հեռուստաընկերության մեկնաբան Նանուկա Ժորժոլիանին: Նա նաև ասել է, որ այդ բուհի վրաց ուսանողները ի պատիվ Նուցայի համալսարանի բակում «երազանքների ծառ» կկանգնեցնեն:

«Բոլոր այն ուսանողները, ովքեր բարձր բալեր ունեն՝ Նուցայի նման, համալսարանից նրա անվան ֆինանսավորում կստանան: Դուք արդեն երևի պատկերացնում եք՝ ինչպիսի աղջիկ էր Նուցան, եթե ամբողջ սերունդներ պետք է նրա անվան կրթաթոշակ ստանան, Փարիզի ամերիկյան համալսարանում» ,— գրում է Նանուկա Ժորժոլիանին:
Նուցա Մախվիլաձեի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 28-ին, Թբիլսիի Սաբուրթալոյի գերեզմանատանը:

Թողնել պատասխան