Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում հունվարի 9-ին նշվեց հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 93-ամյակին նվիրված միջոցառում, որի ընթացքում տեղի ունեցավ նաև ռեժիսորի անվան ստեղծագործական մրցույթի մասնակիցների պարգևատրման արարողությունն ու գեղարվեստական ֆիլմի ցուցադրումը: Ժյուրիի որոշմամբ, հաղթողները պատվոգրերի հետ նաև ձմեռային հանգստավայր Բակուրիանիի ուղեգրեր ստացան:
Միջոցառումը կազակերպվել էր «Վիրահայերի միություն» հասարկական կազմակերպության նախաձեռնությամբ, որին աջակցել են Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունն ու հայտնի լուսանկարիչ, Փարաջանովի աշակերտ Յուրի Մեչիտովը:
Միջոցառման առաջին հատվածում տեղի ունեցավ ունեցավ 33 մասնակցից 3-ի պարգևատրման արարողությունը: Բրոնզե մեդալի արժանացավ երիտասարդ նկարչուհի Էլենե Սիմոնյանը, արծաթե մեդալի՝ տիկնիկագործ Արմեն Հովհանիսյանը, իսկ ոսկե մեդալի դափնեկիր դարձավ Ռաճի Մելիշավյանը: Միջոցառման երկրորդ մասում մասնակիցները հնարավորություն ունեցան դիտել Սերգո Փարաջանովի մասին պատմող գեղարվեստական ֆիլմը: