Աբխազիայից և Ցխինվալիից տեղահանված ևս 198 ընտանիք բնակարան կստանա: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը` նշելով, որ գործընթացը շարունակվում է Վրաստանի փախստականների և վերաբնակեցման հարցերով նախարարության հետ համատեղ: Կվիրիկաշվիլին ասել է, որ 2012-ի հոկտեմբերից մինչ օրս արդեն բնակարան է ստացել 12 հազար փախստական: Նախորդ տարի 1200 ընտանիք է ապահովվել նոր բնակարանով, 6400 ընտանիք օրինականացրել է զբաղեցրած բնակտարածքները: Այս գործընթացը ևս վերահսկում է նախարարությունը: Նոր բնակարան ստանալու կամ հին տարածքը սեփականաշնորհելու համար փախստականները պետք է դիմեն նախարարությանը:
Պետությունը փախստականներին բնակարան տրամադրելու 4 տարբերակ է առաջարկում` բնակարանի գնում, բազմաբնակարան շենքերի կառուցում, նախկինում զբաղեցրած բնակավայրի օրնականացում և նախկին սեփականատերերից շինություններրի գնում`այնտեղ արդեն բնակվող փախստականներին տրամադրելու նպատակով: Պաշտոնական տվյալների համաձայն` ներկա պահին Վրաստանում Աբխազիայից և Հարավային Օսիայից 267 հազար փախստական է ապրում: