
Քվեմո Քարթլիի շրջանի Մառնեուլի-Սադախլո միջպետական ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, հայտնում է MarneuliFM-ը:
Առկա տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 8-ին, ժամը 09:00-ին, Մառնեուլի-Սադախլո ճանապարհի 19–րդ կիլոմետրի հատվածում:
Իրար են բախվել վրացական պետհամարանիշով Toyota մակնիշի և հայկական պետհամարանիշով LADA մակնիշի ավտոմեքենաները. տուժածներ չկան։