Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև անցկացվող բողոքի ցույցի ընթացքում վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին թույլ չեն տվել խոսքն ավարտել։ Ցուցարարները տարբեր իրեր, այդ թվում շշեր են նետել վարչապետի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Թբիլիսիի քաղաքային դատարանը 2017 թվականի դեկտեմբերի մեկին մայրաքաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հետևանքով մահացած երկու անչափահասների գործով որոշումն էր հրապարակել։ Ըստ որոշման՝ անչափահասներից միայն մեկի սպանության մեջ կասկածյալին է դատարանը մեղավոր ճանաչել։
Դատարանի որոշումից հետո բողոքի ակցիա է նախաձեռնել սպանվածներից մեկի` Սարալիձեի ընտանիքը: Ժամեր շարունակվող հանրային ճնշման ներքո Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն այսօր հրաժարական է տվել։ Այս պահին ցույցը շարունակվում է:
Ցուցարարները պահանջում են նաև նախկին վարչապետ, այժմ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հեռացումը քաղաքականությունից, ինչպես նաև կառավարության մի շարք անդամների հրաժարականը: