
Գիա Ցերցվաձեն Ուկրաինայից քաղաքական ապաստան է խնդրել: Տեղեկատվությունը տարածել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Գիա Ցերցվաձեն հեռուստաալիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր փաստաբանն արդեն պաշտոնապես դիմել է համապատասխան գերատեսչությանը և փախստականի կարգավիճակով քաղաքական ապաստան է խնդրել:
Ցերցվաձեի խոսքերով` դիմումի քննարկման վերջնաժամկետը լրանում է փետրվարի 25-ին, որից հետո Ուկրաինայի իշխանությունները որոշեն` Ցերցվաձեին կշնորհե՞ն թե ոչ փախստականի կարգավիճակ: Ներկայումս Ցերցվաձեն կնոջ հետ շարունակում է մնալ Ուկրաինայում: Նրա փաստաբանի կարծիքով, այսօր Ցերցվաձեի համար ամենաանվտանգ վայրը Ուկրաինան է:
Հիշեցնենք, որ փոխգնդապետ Գիա Ցերցվաձեն ձերբակալվել էր երկու շաբաթ առաջ Կիևումշ ապա Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի հրամանով ազատ արձակվել: