
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն մտահոգություն է հայտնել նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի որոշման առիթով։
«Ցավալի է, երբ նախագահն անկախ պաշտոնների է նշանակում իր աշխատակիցներին։ Այս միտումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ պետական ինստիտուտների գործունեության վրա»,- վստահեցրել է խորհրդարանի ղեկավարը։
Հիշեցնենք՝ հունվարի 8-ին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամի պաշտոնում է նշանակել Աննա Դոլիձեին, ով մինչ այդ հանդիսանում էր նախագահի խորհրդարանական քարտուղարը: