Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Գեդևան Փոփխաձեն կարծում է, որ խորհրդարանական մեծամասնության նիստին անհրաժեշտ է նաև Բիձինա Իվանիշվիլիի մասնակցությունը: Պատգամավորի խոսքերով Իվանիշվիլին քաղաքական մեծ կապիտալ ունի և արտակարգ իրավիճակներում ճիշտ որոշումներ է կարողանում ընդունել:
Ըստ Փոփխաձեի՝ Մեծամասնության նիստին պետք է բոլորը մասնակցեն, որպեսզի որոշումներն ընդունվեն բոլորի մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ «Վրացական երազանք» կուսակցության ներսում տարաձայնություններ են տեղի ունեցել, որի առնչությամբ վաղը խորհրդարանական մեծամասնությունն արտահերթ նիստ կանցկացնի։