Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքերով, Թբիլիսիի տրանսպորտային ծառայությունը բավարար ռեսուրս ունի, որպեսզի իրականացնի «Սիթի պարկ»-ի գործառույթները:
«Մենք բոլոր ռեսուրսներն ունենք, մարդկային և տեխնիկայի տեսանկյունից: Որևէ խնդիր չկա: Իհարկե, կհոգանք նաև այնտեղ աշխատող մարդկանց ճակատագրերի մասին: Կօգտագործենք որակավորված տեսուչների գիտելիքները»,- հայտարարել է Կալաձեն:
Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանը վերջերս հայտարարեց, որ դադարեցնում է քաղաքում կայանատեղիների հարցերի կարգավորմամբ զբաղվող «Սիթի պարկ»-ի հետ պայմանագիրը: