Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվությամբ, տրանսպորտային արտոնյալ քարտերի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը խստացվում է:
Քաղաքապետարանի հայտարարությունում ասվում է, որ փոփոխությունը պայմանավորված է ուղևորաքարտերի ապօրինի կիրառման հաճախակի դարձած դեպքերով:
Փոփոխությունների արդյունքում, երբ տրանսպորտային քարտը կիրառվի ոչ բաժանորդի կողմից, ապա Թբիլիսիի տրանսպորտային ընկերության իրավասու անձինք իրավունք կունենան տուգանել ուղևորին և վեց ամսով արգելափակել քարտը: Նշված ժամանակահատվածի լրանալուց հետո քարտը ավտոմատ կերպով անվճար կվերականգնվի: