Վրաստանի օդանավակայանները սպասարկել են ավելի քան 2 մլն ուղևորի

Ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Վրաստանի օդանավակայանները, ընդհանուր առմամբ, սպասարկել են 2 մլն 103 հազար 149 ուղևորի: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալության վերջին տվյալներից։

Հիշյալ ցուցանիշը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 37%-ով ավելի է, իսկ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ` 94.23%-ով:

Նույն տվյալների համաձայն, Թբիլիսիի միջազգային օդանավակայանից ավելի քան 1 մլն 600 հազար (1. 675. 058) ուղևոր է օգտվել, ինչը 30.13%-ով (387 830) ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Բաթումիի միջազգային օդանավակայանը նույն ժամանակահատվածում սպասարկել է ավելի քան 190 հազար ուղևորի (190 279), ինչը 42.6 տոկոսով (56 861) ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ:

Քութայիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է ավելի քան 234 հազար ուղևորի (234 774), ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 27.81 տոկոսով ավելի է:

Թողնել պատասխան