Ըստ ԿԸՀ-ի նախնական տեղեկատվության՝ Թբիլիսիի քաղաքային խորհրդում (սակրեբուլո) «Վրացական երազանքը» համամասնական ցուցակով 15 պատգամավոր կունենա:
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումից» ըստ այս պահի տվյալների՝ Թբիլիսիի սակրեբուլո 5 պատգամավոր կանցնի: Հավանաբար՝ 3 մանդատ կստանա «Եվրոպական Վրաստանը» և 2 մանդատ՝ «Հայրենասերների դաշինքը»:
Սակրեբուլոյի 50 մանդատներից 25–ը կբաշխվի մեծամասնական համակարգով: Դրանք բաժանվում են միայն այն թեկնածուների միջև, ովքեր ընտրություններին 4%-ից ոչ պակաս ձայն են ստացել: Բացի այդ՝ «Վրացական երազանքը» Թբիլիսիի մասշտաբով հաղթել է բոլոր մեծամասնական ընտրատարածքներում, հետևաբար՝ բոլոր 25 մանդատները բաժին կհասնեն իշխող կուսակցությանը: Ընդհանուր ստացվում է, որ «Վրացական երազանքը» Թբիլիսիի սակրեբուլոյում ներկայացված կլինի 40 պատգամավորով: