Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ Քութայիսիի և ևս 5 շրջանների համար:
Բոլոր շրջաններում հաղթանակ են տարել իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչները, բացառությամբ Օզուրգեթիի, ուր 79 ձայնի առավելությամբ հաղթել է անկախ թեկնածու Կոտե Շարաշենիձեն:
Երկորդ փուլի վերջնական արդյունքները.
Քութայիսի․«Վրացական երազանք», Գեորգիա Չիգվարիա, 87,55 %
Կազբեգի․ «Վրացական երազանք», Ալեքսանդր Զագաշվիլի, 68,65%
Խաշուրի. «Վրացական երազանք», Գեորգի Գուրասպաշվիլի, 61,31%
Բորջոմի. «Վրացական երազանք», Լեւան Լիպարիտիա, 55,22%
Օզուրգեթի. անկախ թեկնածու Կոտե Շարաշենիձե, 50,11%
Մարթվելի. «Վրացական երազանք», Ալեքսանդր Գրիգալավա, 93,04%
Նշենք, որ ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցությունը բոյկոտել էր ընտրությունների երկրորդ փուլը, թեկնածուները հրաժարվել էին մասնակցությունից, չնայած, որ ըստ օրենքի՝ նրանց անունները ներառվել էին քվեաթերթիկներում: