
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցել են արդար և խաղաղ նախընտրական միջավայրում, ինչը և մեր հիմնական նպատակն էր»,-հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն՝ 2017 թվականի ՏԻՄ ընտրությունները թեմայով կայացած համաժողովից հետո:
Կոբախիձեն նշել է, որ իր խոսքերի իսկությունը ապացուցում են նաև ընտրությունների արդյունքներն ու տարբեր հարցումները:
«Խոսքս միայն մեր ներկուսակցական հետազոտությունների մասին չէ, այլ նաև չեզոք կազմակերպությունների: Թբիլիսիի դեպքում ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ Կալաձեն ամենից շատ աջակցությունն ունի, դա ապացուցվեց նաև ընտրությունների արդյունքում»,-նշել է Կոբախիձեն: