
Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է: Ըստ ընտրական օրենսգրքի, քաղաքապետերի ընտրության երկրորդ փուլը տեղի է ունենում առաջին փուլից հետո 25 օրվա ընթացքում:
Երկրորդ փուլը տեղի է ունենում այնտեղ, որտեղ քաղաքապետերի թեկնածուները չեն հաղթահարել անցողիկ 50 տոկոսանոց շեմը: Այսպիսով 2-րդ փուլ է նշանակված Կազբեգիում, Բորջոմիում, Խաշուրիում, Օզուրգեթիում, Մարտվիլիում և Քութայիսիում: Նշված վայրերում առաջին փուլում առաջին տեղում էին «Վրացական երազանք»-ի թեկնածուները: