Թբիլիսիի միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ճանապարհը տրանսպորտային միջոցների երթևեկի համար առաջիկա 10 օրերին փակ է լինելու։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Թբիլիսիի քաղաքապետարանը: Կախեթիի մայրուղու վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն փետրվարի 22-ին և կտևեն մինչև մարտի 6-ը:
Քաղաքային իշխանությունները տեղեկացնում են, որ նշված ուղղությամբ երթևեկությունը հնարավոր է իրականացնել Կախեթիի մայրուղու այլընտրանքային ճանապարհով: