
Վրաստանի պատրիարքարանի տեղեկատվությամբ, Արչիլ Տատունաշվիլիի դին Վրաստան կտեղափոխվի մարտի 7-ին կամ 8-ին: Այս մասին տեղեկացնում է պատրիարքարանը՝ հրապարակելով նաև Տատունաշվիլիի հարցով Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդին ուղղված Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի պատասխան նամակում:
«Ստանալով Ձեր նամակը, անմիջապես միջոցներ ենք ձեռնարկվել այս հարցի ուղղությամբ: Տեղի իշխանությունները մեզ փոխանցել են, որ ստանալով դատաբժշկական փորձաքննության բոլոր անհրաժեշտ եզրակացությունները, Տատունաշվիլիի դին կարճ ժամկետներում կվերադարձնեն»,-նշված է Ռուսիո պատրիարքի նամակում:
Հիշեցնենք՝ Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում մահացած Արչիլ Տատունաշվիլիի դին Վրաստան տեղափոխելու հարցով համայն վրաց պատրիարք-կաթողիկոս Իլիա 2-րդը օրեր առաջ էր դիմել Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին։