
Իշխող «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա սկսած Տանձիա (Քվեմո Քարթլի) գյուղի բնակիչներից մի քանիսը հացադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են հանդիպում կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ՝ քննարկելու գյուղի հետ կապված խնդիրը։
Տանձիայի բնակիչները բողոքում են գյուղի տարածքում ոսկու արդյունահանմամբ զբաղվող RMG Gold ընկերության գործունեությունից: Տեղացիների խոսքերով, ոսկու արդյունահանումը սպառնում է բնակչության առողջությանը:
Ակցիայի մասնակիցները Իվանիշվիլիի հետ հանդիպման համար 1 ժամ վերջնաժամկետ են սահմանել, պահանջը չբավարարելու դեպքում որոշել են հացադուլը շարունակել: Տեղեկացնում է Rustavi 2 հեռուստաընկերությունը։