
Սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձություններին է անդրադարձել Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին: Օմբուդսմենի խոսքով, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստվում է ուսումնասիրել գործը եւ պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա բոլոր մանրամասներն ուսումնասիրելուց հետո:
«Մենք պատրաստվում ենք ուսումնասիրել գործը, այդ թվում՝թե գործընթացում որքանով էին պաշտպանված քաղաքացիների իրավունքները: Առաջիկայում խնդրի վերաբերյալ հայտարարություն կտարածենք: Որքանով ինձ է հայտնի, հավանական է, որ տեղի է ունեցել հանցագործություն»,- հայտարարել է Ուչա Նանուաշվիլին: