
Վրաց-ռուսական սահման՝ Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտը։
Վրաստանը Ռուսաստանի Դաշնությանը կապող ցամաքային միակ ճանապարհի՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված է կցորդով և կիսակցորդով մեքենաների տեղաշարժը: Դեպարտամենտը հայտնում է, որ ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են տարվում՝ ճանապարհի մաքրման և տրանսպորտային միջոցների երթևեկության վերականգնման ուղղությամբ: