«Մենք ավելի արդյունավետ ենք գտնում Ռուսաստան մեկնելը»,-նման հայտարարություն է արել «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավոր Ադա Մարշանիան:
Վերջինս նշում է, որ Տատունաշվիլիի, Օթխոզորիայի, ինչպես նաև Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում Ռուսաստանի գործողությունների հարցով պաշտոնական Թբիլիսին պետք է աշխատի ոչ թե Եվրամիության, այլ Ռուսաստանի հետ:
Ադա Մարշանիան հայտարարել է, որ մայիսի 16 -ին կմեկնի Մոսկվա՝ քննարկելու Վրաստանի կողմից չվերահսկվող շրջաններում առկա իրավիճակը:
«Վաղը մեկնում եմ Մոսկվա: Այս հարցերը պետք է լուծենք ավելի շատ Ռուսաստանի, ոչ թե Եվրամիության հետ: Ցավոք, ԵՄ-ն ինչով կարողացել աջակցել է մեզ, սակայն, այլևս ոչինչ չենք կարող սպասել»,-հայտարարել է Մարշանիան: