Բիզնես-տեխնոլոգիաների համալսարանի առաջին կուրսի ուսանող 19-ամյա Գեգա Թաթուլաշվիլին վրացերենով ծրագիր է ստեղծել, որի միջոցով անձը կարող է իմանալ, թե ինչպիսի հետազոտություն է անհրաժեշտ իրեն: Ծրագիրը կոչվում է DigitalMed: Այս մասին գրում է ambebi.ge-ն:
«Հատուկ ալգորիթմով ստեղծված ծրագիրը լիովին տարբեր է և պարունակում է նոր մոտեցումներ ախտորոշման, բժիշկների խորհրդատվության ընթացակարգերի, բժշկական կրթության և այլ գործընթացների մասին: Ծրագիրը կարող է օգտագործվել նաև կրթական նպատակներով, քանի որ այն ներառում է գիտելիքներ բժշկական ոլորտում՝ վերջին հետազոտությունների/ձեռքբերումների համապատասխան և անընդհատ թարմացվում է», — ասում է ծրագրի հեղինակը՝ հավելելով, որ միշտ էլ հետաքրքրվել է բժշկությամբ, իսկ DigitalMed- ի աշխատանքը սկսել է մի քանի ամիս առաջ: