«Ինձ համար ամենակարևորը և ամենացավալին այն է, որ մենք իրար չենք լսում»,- խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Վրաց հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլին:
Վերջինս քննադատել է նախկին և գործող իշխանություններին: Ինաշվիլին նաև խոսել է երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին:
«Նախկին իշխանությունները ոչ մեկին չէին լսում: Երկիրը մի մեծ բանտի էին վերածել, տարածքներ կորցրել և մեր ժողովրդին հասցրել մահվան բերանը: Մենք պայքարում էինք դրա դեմ, սակայն տպավորություն կա, որ ներկայիս իշխանությունները շատ բան չեն փոխում և, ցավոք, նույն ճանապարհով են շարժվում: Կարծիքներ եմ լսում, որոնք ժողովրդավարությունից շատ հեռու են: Մենք կարիքի մեջ գտնվող երկրի խորհրդարան ենք: Այս խորհրդարանը, նախագահի և վարչապետի աշխատակազմերը չեն զգում, որ աղքատ երկիր ենք: Բոլորին կոչ եմ անում նվազեցնել ծախսերը, որպեսզի փրկենք երկիրը»,- հայտարարել է Ինաշիվլին: