Օգոստոսի 4-ին, Վրաստանի «Կոմունիստական կուսակցության» ղեկավար Թեմուր Փիփիան հարվածել է լրագրող Ռոման Քեվխիշվիլիին:
Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Քեվխիշվիլին, Փիփիայի ներկայությամբ հայտարարել է, որ Խորհրդային միության ժամանակաշրջանը անցել է, Պուտինը մարդասպան է, իսկ Ռուսաստանը` օկուպանտ: Հենց այս բառերից հետո Փիփիան հարվածել է լրագրողին: Տեղի ունեցածի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածի համաձայն: