«Վրաց ժողովուրդը Սահակաշվիլիին և նրա կողմնակիցներին չի ներել նոյեմբերի 7-ի իրադարձությունների համար, այդ պատճառով քաղաքական մոռացության մատնեց նրան»,- անդրադառնալով 2007 թ․ նոյեմբերի 7-ի դեպքերին՝ հայտարարել է Վրաստանի Փախստականների եւ բռնագրավված տարածքներից տեղահանվածների հարցերով նախարար Սոզար Սուբարին:
«2007 թվականի նոյեմբերի 7-ի գնահատականը տվել եմ։ Այն ժամանակ, երբ մարդու իրավունքների պաշտպանն էի, դեպքերը երկու մասի բաժանեցի։ Առաջինը վերաբերում էր նրան, որ Վրաստանի քաղաքացիների հոգսը կրում է երկրի Սահմանադրությունը: Երկրորդ գնահատականը՝ տեղի ունեցածը խախտում է մարդու բոլոր իրավունքները: «Իմեդի» ներխուժելը բռնության գագաթնակետն էր: Ամբողջ օրվա ընթացքում ուժ էր կիրառվում քաղաքացիների վրա»,- հայտարարել է Սուբարին:
Նշենք, որ Սոզար Սուբարին, Սահակաշվիլիի իշխանության առաջին տարիներին՝ 2004-2009 թթ․, ղեկավարում էր Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: