Վրաց-թուրքական սահմանի Սարփիի անցակետում շինհրապարակից բանվորը ընկել է Թուրքիայի քաղաքացի մի կնոջ և երեխայի վրա: Միջադեպի հետևանքով երեք մարդ է տուժել, որոնցից մեկն անչափահաս է:
Տուժածները տեղափոխվել են Բաթումիի տարբեր հիվանդանոցներ: Թուրքիայի երկու քաղաքացիները կոտրվածք ունեն, իսկ վրացի բանվորը՝ բազմաթիվ վնասվածքներ:
Վրաստանի ՆԳՆ-ն գործ է հարուցել քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, ինչը ենթադրում է շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում: