Վրաց-թուրքական սահմանին բողոքի ակցիա է անցկացվում

Մի քանի տասնյակ մարդ է հավաքվել վրաց-թուրքական «Սարփի» անցակետում՝ որպես բողոքի նշան Թուրքիայի սահմանապահների աշխատանքի դեմ:  Առիթը դարձել է թուրքական կողմի՝ Վրաստանի մի քանի քաղաքացիներին Թուրքիա մուտքի արգելքը: Սահմանային ծառայության աշխատակիցների և սահմանն անցնող քաղաքացիների միջև լեզվակռիվ է սկսվել: Տեղում ոստիկանական ուժեր են կենտրոնացվել: Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից տեղեկացնում են, որ սահմանը հատելու արգելքի պատճառը  թուրքական կողմում իրականացվող շինարարական աշխատանքներն են: Գերատեսչությունից նաև նշել են, որ Սարփի անցակետում ինչպես քաղաքացիների, այնպես էլ ավտոմեքենաների տեղաշարժի խնդիր առաջին անգամ չէ, որ առաջանում է: Միաժամանակ, Վրաստանի մի քանի քաղաքացիների այսօր արգելվել է Թուրքիայի տարածք մուտք գործել ծխախոտի պատճառով, որը նրանք գնել էին առանց հարկի առևտրի (Duty Free)  տարածքում: Նախարարությունը գրավոր բացատրություն է պահանջել:

Տեղեկացվում է, որ այս պահին անցակետն աշխատում է սովորական ռեժիմով, առաջիկայում Վրաստանի սահմանային ծառայության ներկայացուցիչները միջադեպը  կքննարկեն թուրք գործընկերների հետ:

 

Թողնել պատասխան