
Թբիլիսիի քաղաքային դատարանը «Վրացական քայլերթի» 5 անդամներին գումարի դիմաց ազատ է արձակել, երկուսը դեռևս ձերբակալված են:
Ազատ են արձակվել Միխեիլ Ամիսուլաշվիլին, Լադո Սադղոբելաշվիլին, Իրակլի Դոլենջաշվիլին, Օլեգ Դանգաձեին և Բեքա Ռևազիշվիլին: Ձերբակալված են մնում Գիորգի Օնիանին և Լուկա Նացվլիշվիլին:
Դատական գործընթացը կվերսկսվի հունիսի 19-ին ժամը 12:00-ին: